|
- ՀՃՄ վարչության անդամ 1992-1997թթ.
- «Հայկական ճարտարապետության ուսումնասիրություն» կազմակերպության Վարչության անդամ /RAA-Research on Armenian Architecture/ 1993թ-ից:
- Հայաստանի Ճարտարապետների Միության Վարչության Փոխնախագահ 1995թ-1997թթ:
- Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական խորհրդի անդամ 1995թ.-ից և կոլեգիայի անդամ 2000թ.-ից:
- 1998թ.-ից առ այսօր Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի անդամ
- 1999թ.-ից առ այսօր ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր ճարտարապետների խորհրդի անդամ
- 2000 -2004թթ. «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անդամ
- 2000թ.- ից առ այսօր Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի անդամ
- 2006թ. -ից առ այսօր ԵրՃՇՊՀ կառավարման խորհրդի անդամ:
- 2007թ.- ից «Ալյանս -Ֆրանսեզի» կառավարման խորհրդի անդամ:
- 2009-2011թթ. Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ
- 2011թ.-ից առ այսօր Հայաստանի Ժամանակակից Արվեստի թանգարանի կառավարման խորհրդի անդամ
- 2011թ.-ից АОКС-ի կառավարման խորհրդի անդամ:
- Սոչի – 2014թ. շրջանակներում Հայկական հյուրանոցի մրցութային նախագծի միջազգային ժյուրիի նախագահ – Սոչի, Ռուսաստան 2009թ.
- Բազմիցս օժանդակել է հայ մշակութային, պատմաճարտարապետական հուշարձաններին նվիրված ցուցահանդեսներին և հրատարակչական աշխատանքներին, ճարտարապետների ստեղծագործություններին նվիրված հրատարակություններին` այդ թվում Ալ. Թամանյան. «Փաստաթղթերի և նյութերի ժողովածու» - 2000թ., Է. Տիգրանյան. «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում» - 1998թ., Լ.Էլոյան. «Ռոմեո Ջուլհակյանի մեդալները» -2006թ., Ա. Այվազյան. «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» - Երևան 2009թ., Ա. Այվազյան. «Ջուղայի կորած խաչքարերի սիմֆոնիան» - Երևան 2007թ., Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի «Լրաբեր» հանդես - 2010-2011թթ. և այլն:
- Բազմիցս աջակցել է երիտասարդ ճարտարապետների վերապատրաստմանը արտերկրում, ինչպես նաև երիտասարդ նկարիչների ցուցահանդեսների կազմակերպմանը:
- Բազմիցս մասնակցել է նախագծային մրցույթների ժյուրիների աշխատանքներին` այդ թվում «Տարվա լավագույն ճարտարապետական աշխատանք» հանձնաժողովի և Երևանի կառուցապատման բազմաթիվ այլ հանձնաժողովներին:
- Աջակցել է Ֆրանսիայի Սան-Ռաֆայել եւ Ջերմուկ քաղաքների միջև քույր քաղաքների պայմանագրի ստեղծմանը 1995թ. /Անդր. Զաքարյան, Էռվե Զաքարյան - Ֆրանսիա/:
- 2006թ.-ից առ այսօր «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի կողմից սահմանել է ոււսանողների կրթաթոշակներ :
|
|